Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ,որ ունեմ ոտքեր,որ կարողանում եմ քայլել,որ ունեմ ձեռքեր,որ կարողանում եմ շոշափել,ունեմ աչքեր,որկարողանում եմ տեսնել,ունեմ սիրտ,որ բաբախում է և ունեմ հոգի,որ զգում եմ,որ ի վերջո կարողանում եմ ապրել:Իջել էի դուրս:Աշուն էր` հոտեմբերի 29ը:Քայլում էի.կարծես հայտնված լինեի երազում:Մի տեսարան,որի մասին վաղուց էի երազել:Այնքաան էի սպասում այդ պահին,ինձ հերոս դարձրած պատկերում հեքիաթում...Շարունակեմ ...քայլում էի դանդաղ ու շուրջս մանրակրկիտ զննելով,քայլում էի քամու ուղղությանը հակառակ:Զով քամին փչում էր դեմքիս,կարծես ներսումս բնակվող ամեն մի բջիջ պայքարի էր դուրս եկել քամու դեմ`դիմադրում էր,բայց իզուր. թուշիկներս ցրտաշունչ քամուց կարմրել էր:Նայում էի շուրջս,փողոցը լի էր եռանդով,կյանքը եռում էր,մեքենաները ինչ-որ տեղ էին շտապում,կարծես իրենք էլ չիմանալով թե ուր...իսկ մայթում...մայթում չկար այդ տրամադրությունը,միայն հատուկենտ մարդիկ էին քայլում,գուցե և զբոսնում:Չկար մարդկանց հոծ բազմությունը,չէր լսվում բակում խաղացող երեխաների ճիչը,մի խոսքով աշնանային հիասքանչ բնություն` տխուր ու դատարկ:Միայն կիսամերկ և չորացած ծառեր,քայլող մարկանց ամեն մի քայլի հետ ճխլվող տերևների ձայն,մռայլ երկինք,անընդհատ տեղացող անձրև,փողոցներում`ցեխ ու չլմփոց:Քայլում էի ու վայելում այդ ամենը:Բառի ամենայն ուղիղ իմաստով վայելում:Վայելում էի աշունս...
-Միշտ զարմանում եմ,թե ինչպես է լինում,որ այդ չքնաղ եղանակը բերում է իր հետ մի անսովոր խորհրդավորություն` մարդկանց մեջ,հոգում:
Նայում էի շուրջս և հազար երանի տալիս այն մարդկանց,ովքեր զուրկ են տեսնելու կարողությունից և դրա հետ մեկտեղ` տխրում:
Աշունը միշտ հոգուս մեջ է. այն իմ մեջ ծնում է ստեղծագործական միտք,գաղափար և ուժ տալիս,որ գրեմ,անկախ ինձնից բառերը ուզում են թռչել բերանիցս եվ շարադրվել:Աշունը իմ մեջ արթնացնում է այն մարդուն,ով կարող է տեսնել,զգալ,գրել ր նույնիսկ տեսնել այն ամենը,ինչ չեն տեսնում ուրիշները:Աշնան այդ հիանալի տեսարանը կարծես ինձ համար բաց է անում փակ դռները և թևեր սփռում իմ առաջ,շռայլում ինձ այդ շնորհը:Երբեմն իմ իսկ գրած տողերից ես սարսռում եմ և նայելով ինձ հայելու մեջ` հարց եմ տալիս` մի թե ես եմ սրանք գրել:
Աշուն,հոգիս տակնուվրա ես արել,տարվա բոլոր եղանակներին դու ինձ հետ ես,իմ սրտում` կողպեքի նման ամուր կողպված:Աշուն,դու իմ առաջ ոսկիներ ես շաղախում:Այն դեղին տերևները,որ թափում ես ցած,ամեն մեկն աչքիս ոսկի է թվում:Նայում եմ գետնին ու ափսոսանք ապրում:Ահա այս ամենը տևել էր 10 րոպե:Եվ ձեզանից ոչ մեկը չէր կարող զգալ այն,ինչ ես հոգումս էի զգում...

Комментариев нет:
Отправить комментарий